Ծանրամարտի կանանց ԱՄՆ-ի առաջնության 45 կգ քաշային կարգի մրցման ժամանակ հետաքրքիր դեպք է գրանցվել:
Մոտեցումներից մեկի ժամանակ դուրս է ընկել Սիսիլի Քայլի մատը (տեսանյութ): Մարզուհին չի շփոթվել, նա ծանրաձողը դրել է ուսերին, ուղղել է մատը, իսկ հետո բարձրացրել է 90 կիլոգրամանոց ծանրաձողն ու դարձել է ոսկե մեդալակիր:
Հիշեցնենք, որ 39-ամյա Քայլը 2020 թվականի Պանամերիկայն խաղերի չեմպիոն է, իսկ 2022-ին ԱՄՆ-ի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր:


