Logo

Ամերիկայի գավաթում հայտնի է դարձել փլեյ-օֆֆի ևս մեկ մասնակից

10:52 / 27.06.2024Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացել են B խմբի երկրորդ տուրի հանդիպումները:

Վենեսուելայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է մեքսիկացիներին և, վաստակելով 6 միավոր, ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է մեքսիկական «Պաչուկայի» հարձակվող Սոլոմոն Ռոնդոնը։

Մյուս խաղում Էկվադորի հավաքականը 3-1 հաշվով ուժեղ է գտնվել Ճամայկայի թիմից։

Խմբային փուլի վերջին տուրից առաջ Էկվադորն ու Մեքսիկան 3-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ Ճամայկան միավոր չունի։ Երրորդ տուրում կկայանան Վենեսուելա – Ճամայկա և Էկվադոր – Մեքսիկա դիմակայություններ։

Ավելի վաղ Կոպա Ամերիկայի փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել աշխարհի գործող չեմպիոն, մրցաշարի գործող գավաթակիր Արգենտինայի հավաքականը, որը ևս տարել էր երկու հաղթանակ։

Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր

B խումբ

Վենեսուելա - Մեքսիկա՝ 1-2 (տեսանյութ)

Սոլոմոն Ռոնդոն, 57 (11մ)

Էկվադոր - Ճամայկա՝ 3-1 (տեսանյութ)

Քեյսի Պալմեր, 13 (ինքնագոլ), Քենեդի Պաեզ, 45+4 (11մ), Ալան Մինդա, 90+1 - Մայքլ Անտոնիո, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա