Logo

Ամերիկայի գավաթ. Ուրուգվայը 11-մետրանոցներով հաղթել է Բրազիլիային, Կոլումբիան շանս չի տվել Պանամային

10:15 / 07.07.2024Ֆուտբոլ
null

Ուրուգվայի և Կոլումբիայի հավաքականները ևս դուրս են եկել Միացյալ Նահանգներում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Ուրուգվայի հավաքականը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել աշխարհի 5-ակի չեմպիոն բրազիլիացիներին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, նշանակվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որում ուրուգվայցիները հաղթել են 4-2 հաշվով:

Բրազիլիայի հավաքականից նշակետից վրիպել են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն և Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, կիսապաշտպան Դուգլաս Լուիսը:

Բրազիլացիներն Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկությունում հասել էին եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել էին Արգենտինային:

Կոլումբիայի հավաքականն էլ 5-0 հաշվով առավելության է հասել Պանամայի նկատմամբ: Գոլի հեղինակ են դարձել Լուիս Դիասը, Խամես Ռոդրիգեսը, Ջոն Կորդոբան, Ռիչարդ Ռիոսը և Միգել Բորխան:

Այսպիսով, կիսաեզրափակիչ փուլում գործող գավաթակիր Արգենտինան հուլիսի 10-ին կհանդիպի Կանադային, հաջորդ օրն էլ կմրցեն Ուրուգվայն ու Կոլումբիան:

Ամերիկայի գավաթ, քառորդ եզրափակիչ

Ուրուգվայ - Բրազիլիա՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 4-2)

Հեռացում՝ Նայթան Նանդես, 74 (Ուրուգվայ)

Կոլումբիա - Պանամա՝ 5-0

Ջոն Կորդոբա, 8, Խամես Ռոդրիգես, 15 (11մ), Լուիս Դիաս, 41, Ռիչարդ Ռիոս, 70, Միգել Բորխա, 90+4 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա