ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարը սկսեցին B խմբի հավաքականները:
Առաջին խաղում Վենեսուելայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Էկվադորի նկատմամբ: Էկվադորցիները 22-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ էր ստացել հավաքականի ավագ և առաջատար Էներ Վալենսիան:
Մեքսիկայի հավաքականն էլ 1-0 հաշվով առավելության հասավ Ճամայկայի ազգային թիմի նկատմամբ: Միակ գոլը 69-րդ րոպեին խփեց մեքսիկական «Մոնտերեյի» պաշտպան Խերարդո Արտեագան:
Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր
B խումբ
Էկվադոր - Վենեսուելա՝ 1-2 (տեսանյութ)
Ջերեմի Սարմիենտո, 40 - Ջոնդեր Կադիզ, 64, Էդուարդ Բելո, 74
Հեռացում՝ Էներ Վալենսիա, 22 (Էկվադոր)
Մեքսիկա - Ճամայկա՝ 1-0 (տեսանյութ)
Խերաարդո Արտեագա, 69