Logo

Ամերիկայի գավաթ. Վենեսուելան հաղթեց խոշոր հաշվով, Էկվադորը ևս փլեյ-օֆֆում է

10:19 / 01.07.2024Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտեցին B խմբի հավաքականները։ Վերջին` երրորդ տուրում Վենեսուելայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Ճամայկային և 9 միավորով խմբում գրավեց առաջին տեղը։

Խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը, չնայած տարածքային շոշափելի առավելությանը, չիրացրեց գոլային պահերն ու գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Էկվադորի դեմ։

Էկվադորի հավաքականը 4 միավորով ու երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Մեքսիկան նույնքան միավորով լրացուցիչ ցուցանիշներով երրորդն է, իսկ Ճամայկան պարտվեց բոլոր խաղերում` եզրափակելով խումբը։

Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Վենեսուելան մրցելու է Կանադայի, իսկ Էկվադորը` մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի դեմ։

Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր

B խումբ

Ճամայկա - Վենեսուելա` 0-3

Էդուարդ Բելո, 49, Սոլոմոն Ռոնդոն, 56, Էրիկ Ռամիրես, 86



Մեքսիկա - Էկվադոր` 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա