Արգենտինայի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլն ավարտել է 100 տոկոսանոց արդյունքով:
Մրցաշարի գործող չեմպիոնը երրորդ տուրում 2-0 հաշվով հաղթել է Պերուի հավաքականին: Դուբլի հեղինակ է դարձել Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսին մկանային վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը կպատրաստվի քառորդ եզրափակիչի հանդիպմանը:
A խմբի մյուս խաղում Կանադայի և Չիլիի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի են գրանցել՝ 0-0:
Այսպիսով, A խմբից քառորդ եզրափակիչ են դուրս եկել 9 միավոր վաստակած աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան և 4 միավորով երկրորդ տեղը գրաված Կանադան:
Ի դեպ, Լիոնել Սկալոնիի գլխավորած րգենտինայի հավաքականը խմբային փուլում խփեց 5 գոլ, սեփական դարպասն էլ անառիկ պահեց: Արգենտինացիներն առաջին տուրում 2-0 հաշվով հաղթել էին Կանադային, երկրորդ տուրում 1-0 հաշվով առավելության էին հասել Չիլիի հավաքականի նկատմամբ:
Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
Արգենտինա - Պերու՝ 2-0 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 47, 86
Չիրացրած 11-մետրանոց՝ Լեանդրո Պարեդես, 72 (Արգենտինա)
Կանադա - Չիլի՝ 0-0 (տեսանյութ)
Հեռացում՝ Գաբրիել Սուազո, 27 (Չիլի)