Logo

Ամերիկայի գավաթ. Լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահն ու ռմբարկուն

10:21 / 15.07.2024Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում ավարտված Ամերիկայի գավաթի 48-րդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։

Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը մրցաշարի 6 խաղում խփեց 1 գոլ, կատարեց 6 գոլային փոխանցում։ Այժմ բրազիլական «Սան Պաուլուում» խաղացող 33-ամյա Ռոդրիգեսը դարձավ նաև Կոպա Ամերիկայի լավագույն ասիստենտ։

Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի ու անգլիական «Ասթոն Վիլայի» ներկայացուցիչ Էմիլյանո Մարտինեսը։ Նա 6 խաղում դարպասը 5 անգամ պահել է անառիկ։

Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու դարձավ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որն Արգենտինայի հավաքականի կազմում խփեց 5 գոլ։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել էր Կոլումբիայի թիմին և ռեկորդային 16-րդ անգամ նվաճել Կոպա Ամերիկայի գավաթը։ Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփել էր Լաուտարո Մարտինեսը։

Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի ու պորտուգալական «Բենֆիկայի» վինգեր Անխել Դի Մարիան։ 36-ամյա ֆուտբոլիստը վերջին հանդիպումն էր անցկացնում «Ալբիսելեստեի» կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ