Ֆուտբոլի Կանադայի ազգային հավաքականը դուրս է եկել Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչի երկրորդ դիմակայությունում Ջեսի Մարշի գլխավորած հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Վենեսուելայի թիմին։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով և, ըստ մրցաշարի կանոնակարգի, անմիջապես նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար։ Կանադայի հավաքականի դարպասապահ Մաքսիմ Կրեպոն երկու անգամ փրկեց իր թիմին։
Կիսաեզրափակիչում Կանադան մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի դեմ։ Կողմերը հանդիպել էին նաև մրցաշարի բացման խաղում, որտեղ «Ալբիսելեստեն» հաղթել էր 2-0 հաշվով։ Արգենտինան նաև Ամերիկայի գավաթի գործող հաղթողն է։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Ուրուգվայ – Բրազիլիա, Կոլումբիա – Պանամա:
Ամերիկայի գավաթ, քառորդ եզրափակիչ
Վենեսուելա - Կանադա` 1-1 (11-մետրանոցներով` 3-4)
Սալոմոն Ռոնդոն, 65 - Ջեյքոբ Շաֆելբուրգ, 13