Ամերիկայի գավաթի խաղարկությունում ավարտվեց երկրորդ տուրը։ Խաղային հերթական օրը կայացել են D խմբի հանդիպուները։
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը մրցաշարում առաջին հաղթանակն է տարել` 4-1 հաշվով առավելության հասնելով Պարագվայի նկատմամբ։
«Պենտակամպիոններից» դուբլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը, մեկական գոլ են խփել կատալոնական «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Սավինյոն և անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան։
Խմբի մյուս խաղում Կոլումբիայի հավաքականն անգլիական «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի, թուրքական «Գալաթասարայի» պաշտպան Դավինսոն Սանչեսի ու ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբայի գոլերի շնորհիվ 3-0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկայի թիմին։
Կոլումբիան 6 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը և նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ Բրազիլիան 4 միավորով երկրորդն է, Կոստա Ռիկան 1 միավորով` երրորդը։ Պարագվայը պարտվել է երկու խաղում էլ և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։
Վերջին` երրորդ տուրում, Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականները հուլիսի 3-ին մրցելու են միմյանց դեմ, իսկ Կոստա Ռիկան կհանդիպի Պարագվային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ժամկետից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև Ուրուգվայի, Վենեսուելայի ու Կոպա Ամերիկայի գործող հաղթող Արգենտինայի հավաքականները:
Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր
D խումբ
Պարագվայ - Բրազիլիա` 1-4
Օմար Ալդերետե, 48 - Վինիսիուս, 35, 45+5, Սավինյո, 43, Լուկաս Պակետա, 65 (11մ)
Վրիպում 11-մետրանոցից` Լուկաս Պակետա (Բրազիլիա), 31
Կոլումբիա - Կոստա Ռիկա` 3-0
Լուիս Դիաս, 31 (11մ), Դավինսոն Սանչես, 59, Ջոն Կորդոբա, 62


