Արգենտինայի հավաքականը դժվարությամբ հաղթահարեց ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի արգելքը:
Փյել-օֆֆի առաջին խաղում աշխարհի գործող չեմպիոնը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Էկվադորի հավաքականին:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով և անմիջապես նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որում ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները:
Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը, որի գոլին էկվադորցիները պատասխանել էին ավելացված ժամանակի երկրորդ րոպեին:
Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ Արգենտինայի հավաքականից դիպուկ չէր միայն առաջին հարվածը կատարած Լիոնել Մեսին, որը փորձեց դարպասը գրավել «պանենկա» հարվածով, իսկ Խուլիան Ալվարեսը, Ալեքսիս Մաքալիստերը, Գոնսալիո Մոնտիելը և Նիկոլաս Օտամենդին չվրիպեցին:
Ըստ կանոնակարգի՝ փլեյ-օֆֆի խաղերում ոչ-ոքիի դեպքում նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար՝ առանց լրացուցիչ ժամանակի (բացառությամբ եզրափակիչի):
Կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի Վենեսուելա – Կանադա զույգի հաղթողի հետ: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Ուրուգվայ – Բրազիլիա, Կոլումբիա – Պանամա: Արգենտինան Կոպա Ամերիկայի գործող հաղթողն է:
Ամերիկայի գավաթ, 1/4 եզրափակիչ
Արգենտինա - Էկվադոր՝ 1-1 (11 մետրանոցներով՝ 4-2)
Լիսանդրո Մարտինես, 35 – Կևին Ռոդրիգես, 90+2
Վրիպում 11-մետրանոցից՝ Էներ Վալենսիա, 62 (Էկվադոր)


