Logo

Ամերիկացի մարտիկը՝ Արման Ծառուկյանի հնարավոր մրցակից

14:58 / 01.02.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտարարել է, որ հնարավոր է՝ մենամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի հետ:

«Արման Ծառուկյանն իմ հնարավոր հաջորդ մրցակիցն է, որովհետև Դանա Ուայթը հայտարարեց, որ նա պետք է վերադարձնի կազմակերպության վստահությունը և նոր մենամարտ անցկացնի»,- MMA Junkie-ի հետ զրույցում ասել է ամերիկացին:

UFC 309-ում Չենդլերը մրցավարների մրաձայն որոշմամբ պարտվել է Չառլզ Օլիվեյրային: MMA-ում 32 մենամարտում ամերիկացին 23 հաղթանակ է գրանցել:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ չեմպիոնական մենամարտից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ