Ամերիկացի բեյսբոլիստ Բոբի Ուիթ կրտսերը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Կանզաս-Սիթիի» հետ, տեղեկացնում է The Associated Press-ը։
Պայմանագիրը նախատեսված է 11 տարով և ունի ևս 3 մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։ Երաշխավորված գումարկը կազմում է 288,7 միլիոն դոլար, որը կարող է հասնել մինչև 377 միլիոնի։
Այսպիսով, Բոբի Ուիթ կրտսերը «Կանզաս-Սիթիի» հետ կհամագործակցի մինչև 2037 թվականը։ Որպես բոնուս 23-ամյա բեյսբոլիստը կստանա 7 777 777 դոլար։


