Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 3 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ջերվոնտա Դևիսն իսլամ է ընդունել։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է աշխարհի նախկին չեմպիոն Բադու Ջեկը։
28-ամյա Դևիսը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 2013 թվականին։ Մինչև օրս նա անցկացրել է 29 մենամարտ ու հաղթել բոլորում (27-ը՝ նոկաուտով)։ Ապրիլին կայացած նախորդ մենամարտում ամերիկացին նոկաուտի էր ենթարկել իր հայրենակից Ռայան Գարսիային։