Logo

Ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն՝ ըստ Transfermarkt-ի

19:27 / 03.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տպավորիչ ելույթները Պրեմիեր լիգայում ազդել են նաև նրա տրանսֆերային արժեքի վրա:

Transfermarkt-ի հաղորդմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով և կազմում է 170 միլիոն եվրո, ինչն այս պահին ամենաբարձրն է աշխարհում:

Հոլանդն այդ ցուցանիշով շրջանցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 160 միլիոն եվրո:

Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է՝ 120 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 16 խաղի, խփել 22 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ