Logo

Ամենաթանկ մեկնարկային կազմ ունեցող թիմերի տասնյակը՝ ըստ CIES-ի

11:55 / 01.11.2022ՍՊՈՐՏ
Ամենաթանկ մեկնարկային կազմ

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) ներկայացրել է ամենաթանկ մեկնարկային կազմ ունեցող ֆուտբոլային ակումբների տասնյակը: Ցանկը կազմվել է մինչև հոկտեմբերի 26-ն անցկացրած խաղերի հիման վրա:

Ամենաթանկ մեկնարկային կազմն ունի Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (650 միլիոն եվրո), երկրորդ տեղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն է (510 միլիոն եվրո), լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (479 միլիոն):

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 7-րդ տեղում է, իսկ կատալոնական «Բարսելոնան» 8-րդն է։

CIES․ Ամենաթանկ մեկնարկային կազմ ունեցող թիմերի տասնյակը 

  • 1. «Մանչեսեր Սիթի» (Անգլիա) - 650 միլիոն եվրո
  • 2. ՊՍԺ (Ֆրանսիա) - 510 միլիոն
  • 3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 479  միլիոն
  • 4. «Լիվերպուլ» (Անգլիա) - 409 միլիոն
  • 5. «Չելսի» (Անգլիա) - 392 միլիոն
  • 6. «Արսենալ» (Անգլիա) - 382 միլիոն
  • 7. «Ռեալ» (Իսպանիա) - 369  միլիոն
  • 8. «Բարսելոնա» (Իսպանիա) - 333 միլիոն
  • 9. «Յուվենտուս» (Իտալիա) - 299 միլիոն
  • 10. «Բավարիա» (Գերմանիա) - 294 միլիոն


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ