Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կշարունակի մնալ Պրո լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հաղորդում է Capology-ն:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի տարեկան աշխատավարձը կազմելու է 200 միլիոն եվրո:
«Ալ Նասրի» ավագին հաջորդում են «Ալ Իթիհադի» ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման և «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, որոնք մեկ մրցաշրջանի համար վաստակելու են 100 միլիոն եվրո:
Հնգյակում են նաև «Ալ Ահլիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը (52,2 միլիոն եվրո) և «Ալ Նասրի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն (40 միլիոն եվրո):
Սաուդյան Արաբիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») - 200 միլիոն եվրո
2-3 Նեյմար («Ալ Հիլալ») - 100 միլիոն եվրո
2-3 Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ») - 100 միլիոն եվրո
4. Ռիյադ Մահրեզ («Ալ Ահլի») - 52,2 միլիոն եվրո
5. Սադիո Մանե («Ալ Նասր») - 40 միլիոն եվրո
6. Կալիդու Կուլիբալի («Ալ Հիլալ») - 34 միլիոն եվրո
7-9 Նգոլո Կանտե («Ալ Իթիհադ») - 25 միլիոն եվրո
7-9 Ալեքսանդր Միտրովիչ («Ալ Հիլալ») - 25 միլիոն եվրո
7-9 Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Ալ Հիլալ») - 25 միլիոն եվրո
10. Այմերիկ Լապորտ («Ալ Նասր») - 24,5 միլիոն եվրո
11. Մարցելո Բրոզովիչ («Ալ Նասր») - 24 միլիոն եվրո
12. Ռոբերտո Ֆիրմինո («Ալ Ահլի») - 19 միլիոն եվրո
13. Մալկոմ («Ալ Հիլալ») - 18 միլիոն եվրո
14. Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ») - 17 միլիոն եվրո
15. Սեկո Ֆոֆանա («Ալ Իթիֆաք») - 15,2 միլիոն եվրո


