Logo

Կիմիխն ակնարկել է, որ նոր պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

14:49 / 12.03.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը «Բայերի» դեմ խաղից հետո՝ լրագրողների հետ զրույցում, խոսել է իր մարզական ապագայի մասին:

Լրագրողներից մեկը Կիմիխին հարցրել է՝ արդյոք նա կմնա՞ «Բավարիայում», ինչին գերմանացին պատասխանել է. «Ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Վերջնական որոշում կկայացնեմ առաջիկա օրերին»:

Հիշեցնենք, որ հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը հայտնել էր, որ Կիմիխն ու «Բավարիան» կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Կիմիխն ընթացիկ մրցաշրջանում 39 խաղում խփել է 1 գոլ, կատարել է 13 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ