Logo

«Ամեն ինչ դեռ առջևում է». Արսեն Հարությունյանի հրապարակումը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո

20:46 / 25.12.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո Արսեն Հարությունյանը սոցցանցերում հրապարակում է արել։

«Անցյալը թողնում ենք որպես փորձառություն, ոչ թե սահման։ Հիմա միայն առաջ` դեպի նոր նպատակներ, դեպի նոր հաղթանակներ։ Ամեն ինչ առջևում է, երբ նայում ես միայն վերև»,- գրել 25-ամյա ըմբիշը։

Հարությունյանը Հայասանի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտության է մատնել Մեժլում Մեժլումյանին։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի ու Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ