Գերմանացի ավտոարշավորդ Ռալֆ Շումախերը պատմել է իր եղբոր՝ Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակի մասին։ 10 տարի առաջ՝ 2013 թվականի դեկտեմբերին, գերմանացի լեգենդար ավտոարշավորդը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր ու ստացել գլխուղեղի ծանր վնասվածք:
«Ես կարոտում եմ նախկին Միխայել Շումախերին։ Երբեմն կյանքն անարդար է։ Կյանքի ընթացքում Միխայելի բախտը բազմիցս բերել է, սակայն հետո եղավ այս ողբերգությունը։ Փառք Աստծո, ժամանակակից բժշկության շնորհիվ կարելի է ինչ-որ բան անել։ Սակայն ամեն բան այնպես չէ, ինչպես նախկինում»,- Ռալֆ Շումախերի խոսքը մեջբերում է Bild-ը։
Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը 2 անգամ ենթարկվել է ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատության։ Մինչև օրս նա առողջական վիճակի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։