Logo

Ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած ակումբների տասնյակը

10:10 / 06.09.2023• Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը ներկայացրել է 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած ակումբների տասնյակը:

Ամռանը տրանսֆերների համար ամենաշատ գումարը ծախսել է Լոնդոնի «Չելսին», որը ֆուտբոլիստների ձեռքբերման համար հատկացրել է 464 միլիոն եվրո: Երկրորդը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալն» է, որը ծախսել է 353 միլիոն եվրո: Առաջատար եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 350 միլիոն եվրոյով:

Ամառային տրանսֆերային պատուհանին ամենաշատ գումար ծախսած ակումբների տասնյակը.

1. «Չելսի» – 464 (միլիոն եվրո)

2. «Ալ Հիլյալ» – 353

3. ՊՍԺ – 350

4. «Տոտենհեմ» – 249

5. «Մանչեսթեր Սիթի» – 241

6. «Արսենալ» – 235

7. «Մանչեսթեր Յունայթեդ» – 207

8. «Ալ Ահլի» – 194

9. «Լիվերպուլ» –172

10. «Ալ Նասր» – 165

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ