Եվրոպայի թոփ առաջնություններում փակվել է ամառային տրանսֆերային պատուհանը։ Ամենաշատ ծախս կատարած ակումբը Լոնդոնի «Չելսին» է, որը 279 միլիոն եվրո է հատկացրել նոր տրանսֆերների համար, հայտնում է «Бомбардир»-ը։
«Չելսին» ձեռք է բերել Ուեսլի Ֆոֆանային (81 միլիոն եվրո), Մարկո Կուկուրելյային (63 միլիոն եվրո), Ռահիմ Սթեռլինգին (56 միլիոն եվրո), Կալիդու Կուլիբալիին (38 միլիոն եվրո) ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին (12 միլիոն եվրո)։
Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատ ծախս կատարած 10 ակումբներից 7-ը անգլիական Պրեմիեր լիգայից են։
Ամենաշատը ծախսած 10 ակումբները
- «Չելսի»՝ 279 միլիոն եվրո
- «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 238 միլիոն եվրո
- «Վեսթ Հեմ»՝ 182 միլիոն եվրո
- «Տոտենհեմ»՝ 170 միլիոն եվրո
- «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 162 միլիոն եվրո
- «Բարսելոնա»՝ 153 միլիոն եվրո
- ՊՍԺ՝ 147 միլիոն եվրո
- «Մանչեսթեր Սիթի»՝ 139 միլիոն եվրո
- «Բավարիա»՝ 137 միլիոն եվրո
- «Վուլվերհեմփթոն»՝ 137 միլիոն եվրո