Logo

Ամադ Դիալոյի բենեֆիսը, «Ման. Յունայթեդի» կամային հաղթանակը հետնապահի դեմ խաղում

01:56 / 17.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ հետնապահ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:

Մինչև 82-րդ րոպեն Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը պարտվում էր, սակայն կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ և հաղթանակ պարգևեց տանտերերին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 12-րդն է, «Սաութհեմփթոնը» 6 միավորով մնաց վերջին` 20-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»` 3-1 (տեսանյութ)

Ամադ Դիալո, 82, 90, 90+4 - Մանուել Ուգարտե, 43 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա