Logo

Ալժիրը կընդունի Պաղեստինի հավաքականի տնային խաղերը

19:21 / 15.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Պաղեստինի հավաքականի առաջիկա տնային հանդիպումները կընդունի Ալժիրում:

«Որոշումը կայացվել է՝ Ալժիրի բարձրագույն իշխանությունների հրահանգներին համապատասխան և Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խնդրանքով»,- ասված է հայտարարության մեջ:

Պաղեստինի հավաքականն առաջիկայում խաղեր կանցկացնի Մունդիալ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակում:

Հոկտեմբերի 21-ին Պաղեստինի թիմն Ալժիրում կընդունի Ավստրալիայի հաաքականին: Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան կհոգա այդ խաղի կազմակերպման բոլոր ծախսերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա