Logo

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է ազգային առաջնությունը

15:04 / 19.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է դադարեցնել ազգային առաջնությունը, հայտարարել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Որոշումը պայմանավորված է Պաղեստինի ու Իսրայելի միջև հակամարտության սրմամբ: Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային առաջնության դադարեցմամբ կհարգի Գազայում ողբերգական իրադարձություններից զոհված բազմաթիվ մարդկանց հիշատակը:

«Ֆուտբոլի բոլոր մրցումները կդադարեցվեն մինչև հետագա ծանուցումը»,- ասված է հայտարարության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ