Logo

Իգնատևի տրանսֆերային իրավունքի վաճառքից «Ուրարտուն» ստացել է 100 հազար դոլար

16:58 / 07.02.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» ռուս հարձակվող Իվան Իգնատևը պայմանագիր է կնքել Ալժիրը ներկայացնող «Կաբիլիա» ակումբի հետ: Գործարքի մասին նոր մանրամասներ է ներկայացրել Sports.ru-ն:

Նոր ակումբում Իգնատևի ամսական աշխատավարձը կկազմի 20 հազար դոլար, իսկ հաջորդ մրցաշրջանում այն կավելանա ևս 5 հազարով:

«Կաբիլիան» գործարքի համար հայկական ակումբին վճարել է 100 հազար դոլար, սակայն կվճարի ևս 50 հազար, եթե մրցաշրջանի վերջում շրջանցի սկզբունքային մրցակից «Բելուիզդադին»:

Իվան Իգնատևը գլխավորում է Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի ռմբարկուների անվանացանկը: Անցկացրած 16 խաղում ռուս հարձակվողը դարպասի գրավմամբ աչքի է ընկել 13 անգամ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ