Լևերկուզենի «Բայերը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում Մադրիդում «Աթլետիկոյին» պարտվելուց հետո մարզում է անցկացրել «Ռեալի» «Վալդեբեբաս» մարզաբազայում, հաղորդում է Գերմանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
«Բայերը» չորեքշաբթի առավոտյան՝ մինչև Լևերկուզեն վերադառնալը, վերականգնողական մարզում է անցկացրել Մադրիդում: «Դեղագործները» X սոցիալական ցանցում շնորհակալություն են հայտնել Իսպանիայի չեմպիոնին մարզաբազան տրամադրելու համար:
Big thanks to @RealMadridEN for hosting today's training session! 🤝 pic.twitter.com/ag4JnH2EHG
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) January 22, 2025