Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն անդրադարձել է բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի հնարավոր հեռանալուն, հաղորդում է AS-ը։
«Ամռանը շատ ասեկոսեներ էին շրջանառվում։ Նա լավ է։ Ես հույս եմ կապում բոլորի հետ և ուզում եմ, որ նրանք հավատարիմ լինեն թիմին ու նվիրվեն 100%-ով։ Ահա թե ինչ է հիմա իմ մտքում»,- ասել է իսպանացի մասնագետը:
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի միակ հավակնորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է:


