Logo

Ալոնսոն հստակ ծրագիր ունի Վինիսիուսի ու Ռոդրիգոյի համար

16:23 / 04.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ցանկանում է մեծ մրցակցություն տեսնել ձախ վինգերի դիրքում Վինիսիուսի ու Ռոդրիգոյի միջև, հայտնում է AS-ը: 

Ամռանը բազմաթիվ շշուկներ եղան Ռոդրիգոյի՝ թիմից հեռանալու վերաբերյալ: Սակայն բրազիլացին մնաց «Ռեալում», ինչից հետո իսպանացի մասնագետը փոխել է իր մոտեցումը: Ալոնսոն համակարծիք է Ռոդրիգոյի հետ: Վերջինն ամիսներ առաջ խնդրել էր իրեն օգտագործել ձախ եզրում: 

Ալոնսոն ուզում է, որ ձախ վինգերի դիրքի համար մեծ պայքար ծավալվի Վինիսիուսի ու Ռոդրիգոյի միջև: Լա լիգայի առաջին երեք տուրերից երկուսում մեկնարկային կազմում եղել է Վինիսիուսը, մեկում՝ Ռոդրիգոն: 

«Ռեալը» Լա լիգայի մեկնարկային երեք տուրերում էլ հաղթել է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ