Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն նշել է, թե երբ կարող է խաղադաշտ վերադառնալ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ցանկանում եմ լավատես լինել և հույս ունեմ տեսնել նրան խաղադաշտում մինչև հոկտեմբեր։
Նա սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ և լավ է զգում։ Երբ բոլորս գոհ լինենք նրա վիճակից, հատկապես նա, ուրախ կլինենք նրան վերադարձնել կազմ»,- ասել է իսպանացի մասնագետը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

