Logo

Ալոնսոն հաստատել է՝ «Բայերի» հարձակվողը մոտ է թիմից հեռանալուն

19:41 / 28.01.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի չեմպիոն «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն հաստատել է, որ Լևերկուզենի թիմի նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Նման իրավիճակ կա, և ես դա հասկանում եմ: Ակումբի հետ քննարկումներ կան: Մենք պետք է սպասենք: Մենք, իհարկե, պատրաստվում ենք խաղին առանց Բոնիի»,- ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Բայերում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման, խփել 8 գոլ և կատարել մեկ ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ