Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խոստովանել է, որ շատ գոհ է բրազիլացի վինգեր Վինիսիուսի և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գործակցությունից, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ես շատ գոհ եմ Մբապեի և Վինիսիուսի գործակցությունից։ Նրանք դա շատ լավ են անում, բայց դա արել են նաև այլ խաղերում, ոչ միայն «Օլիմպիակոսի» դեմ։
Այս քիմիան, որակը և այն, թե որքան լավ են նրանք շփվում միմյանց հետ, ակնհայտ են խաղադաշտում»,- ասել է իսպանացին:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


