Logo

Ալոնսոն` «Բայերի» ղեկին կայանալիք 100-րդ հանդիպման մասին

12:57 / 05.10.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ակումբի ղեկին կայանալիք 100-րդ հանդիպման մասին։

«Շատ բան է տեղի ունեցել, ակումբի հետ երկար ճանապարհ ենք արդեն անցել։ Ակումբը և թիմը, ընդհանուր առմամբ, հիանալի են զարգանում, և ես հպարտ եմ, որ այդ գործընթացի մի մասն եմ։ Չնայած որոշ պահեր բավական բարդ էին, շատ բան եմ արդեն սովորել։ Հատկապես չեմ կարող մոռանալ առաջին մի քանի ամիսը»,- 42-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է GGFN-ը։

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Բայերը» մարզում է 2022 թ. հոկտեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ նախորդ 99 խաղերում տարել է 67 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 12 պարտություն, դարձել Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

«Բայերն» իսպանացի մասնագետի գլխավորությամբ 100-րդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 5-ին և գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում ընդունելու է առաջնության նորեկ «Հոլշտայն Քիլին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ