«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն:
Բասկ մասնագետը «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար:
Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարեն, թիմն անցավ 3 կենտրոնական պաշտպանով սխեմային (3-4-1-1), որն իսպանացի մասնագետը կիրառում էր «Բայերում»:
Ալոնսոն ակումբի ղեկավարներին խնդրել է ձեռք բերել ևս մեկ կիսապաշտպանի:


