Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «Բավարիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ խոսել է մյունխենյան գրանդի լավագույն ռմբարկու, անգլիացի հարձակվող Հարի Քեյնի վնասվածքի մասին։
«Իհարկե, Քեյնը կարևոր ֆուտբոլիստ է, բայց նրանք շատ տարբերակներ ունեն, այդ թվում՝ Մյուլլերը, Գնաբրին, Օլիսեն: «Բավարիան» ունի երկուական խաղացող յուրաքանչյուր դիրքի համար՝ աջում՝ Օլիսեն և Սանեն, ձախում՝ Գնաբրին և Կոմանը: Տեսնենք, թե ինչ կլինի վաղը։ Ես չգիտեմ, թե ինչպես նրանք կկառուցեն իրենց խաղն առանց Քեյնի, բայց դա մեզնից կախված չէ»,- Գերմանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը գերմանական գրանդի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ «Դեր Կլասիկերի» առաջին խաղակեսում: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: