Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ամփոփել է «Տալավերայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղը (3-2), հայտնում է Marca-ն:
«Սա գավաթային խաղ էր, որտեղ ամեն ինչ էլ կարող էր պատահել: Ես գոհ եմ և ուրախ, քանի որ մենք հասել ենք մեր նպատակին: Նպատակը հաջորդ փուլ դուրս գալն էր:
Մենք մի փոքր կորցրինք վերահսկումը խաղի վերջում: Պետք է պաշտպանվենք ու հարձակվենք ամբողջ թիմով: Այժմ մտածում ենք միայն «Սևիլիայի» դեմ խաղի ու տարին լավ փակելու մասին»,- ասել է Ալոնսոն:


