Logo

Ալոնսո. «Ֆուտբոլիստները կարևոր են բոլորից»

14:14 / 26.11.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Օլիմպիակոսի» դեմ խաղից առաջ խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին, հաղորդում է AS-ը:

«Ֆուտբոլիստները միշտ կարևոր են բոլորից: Պետք է նրանց հետ կապ պահել, խոսել ու հարգել: Նրանք պահանջկոտ են, նրանք տարբեր իրավիճակներում են հայտնվում, բայց հենց աշխատանքի շնորհիվ է, որ դառնում են թոփ ֆուտբոլիստներ:

Ես եղել եմ ֆուտբոլիստ, գիտեմ՝ ինչ է նշանակում հանդերձարանը: Միշտ կա աղմուկ, որը խանգարում է, բայց այն չպետք է ազդի թիմի արդյունքների վրա», - ասել է Ալոնսոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ