Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տնային հաղթանակից (4-3) հետո դժգոհել է թիմի խաղից։
«Մի կողմից ուրախ եմ հաղթանակի առթիվ, բայց մյուս կողմից` դժգոհ եմ «Բայերի» խաղից, հատկապես՝ առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք։
Ընդհանուր առմամբ, մեր լավագույն կողմերը չդրսևորեցինք։ Պետք է վերլուծենք սխալներն ու բարելավենք մարզավիճակը. առջևում երկու հզոր ակումբների դեմ ենք մրցելու»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Բուդնեսլիգայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բայերը» «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում երեք գոլ էր բաց թողել և երկու անգամ հայտնվել պարվողի դերում։ Լևերկուզենյան ակումբն ավելացված երրորդ րոպեին կարողացել էր հաղթանակ կորզել։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բունդեսլիգայի 5-րդ տուրում սեպտեմբերի 28-ին հյուրընկալվելու է Մյունխենի «Բավարիային», իսկ հոկտեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ խաղում տանը մրցելու է իտալական «Միլանի» դեմ։