Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խոսել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ կայանալիք արտագնա խաղի մասին, հաղորդում է AS-ը:
«Սա Չեմպիոնների լիգայի խաղ է։ Կարևոր չէ, թե ով է մրցակիցը կամ որտեղ է խաղը. մենք ուզում ենք հաղթել։ Արդեն հաղթել ենք տանը և ուզում ենք շարունակել լավ ընթացքը:
Ճանապարհորդություն և խաղային գրաֆիկ. բարդ է, բայց պետք է հարմարվենք։ Ամենախելացի խաղացողը նա է, ով հարմարվում է լավագույնս։ Սա պարզապես ևս մեկ խաղ է, և այս հանգամանքներն արդարացում չեն։
Մենք պետք է լուրջ մոտենանք խաղին մեկնարկից: Դիտել ենք «Կայրաթի» նախորդ խաղերը։ Նրանք ունեն լավ ձևավորված միջուկ՝ հարձակման տարատեսակ տարբերակներով։ Նրանք լավ են համակցվում, ուղիղ են խաղում, մենք պետք է ունենանք խաղի հստակ տեսլական։ Պետք է լավ խաղանք»,- ասել է իսպանացին:
«Կայրաթ» - «Ռեալ Մադրիդ» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 20:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`

