Logo

Ալոնսո․ ««Բավարիան» տարբերվում էր նախորդ մրցաշրջանի թիմից»

17:18 / 29.09.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ամփոփել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար Մյունխենի «Բավարիայի» հետ 5-րդ տուրի հանդիպումը։

«Ցանկանում էի ավելի շատ էներգիա տեսնել թիմից, և այդ առումով ես գոհ եմ։ Մենք պատրաստ էինք պայքարել, ինչն էլ արեցինք։ Մեզ անհրաժեշտ է կարգապահություն ու կիրք խաղացողների կողմից։

Հեշտ չէր, չէինք կարողանում վերահսկել գնդակը։ Պաշտպանվելն իսկական մարտահրավեր էր, այնպես որ, այս միավորը շատ կարևոր էր մեզ համար։

«Բավարիայի» էներգիան ու վստահությունը տարբերվում էր նախորդ մրցաշրջանի համեմատ։ Նրանք առավելագույնն են անում գնդակով ու առանց գնդակի խաղի։ Կարող ենք գոհ լինել այս արդյունքից»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը։ «Բավարիան» առաջին միավորներն էր կորցրել Բունդեսլիգայի այս մրցաշրջանում, բայց շարունակում է 13 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» 10 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ