Logo

Ալվեսը մարզվում է «Բարսելոնայի» երկրորդ թիմի հետ

15:15 / 30.10.2022ՍՊՈՐՏ
null

Մեքսիկական «Պումասի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը վերադարձել է Բարսելոնա, հայտնում է Goal-ը:

Հիշեցնենք, որ 39-ամյա բրազիլացին կատալոնական ակումբի գույները պաշտպանել է 2008-2016 և 2021-2022 թվականներին:

Մեքսիկայի առաջնությունն ավարտվել է, ու Ալվեսը մարզավիճակը պահպանելու համար մարզվում է «Բարսելոնայի» երկրորդ թիմի հետ, որը գլխավորում է նրա նախկին խաղընկերը` մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը:

Դանի Ալվեսը հույս ունի մասնակցել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանը ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակի խաղացողն է (Ըստ Transfermarkt-ի՝ 42 տիտղոս): Նա «Բարսելոնայի» կազմում 20 տիտղոս է նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ