Logo

Դանի Ալվեսը խնդիրներ ունի բանտում

17:06 / 08.02.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, որը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ և այս պահին ձերբակալված է, խնդիրներ ունի բանտում, հայտնում է RMC Sports-ը:

Բանտարկյալները դժգոհ են, որ 39-ամյա բրազիլացին յուրահատուկ վերաբերմունքի է արժանանում: Ալվեսի հետ մշտապես թիկնապահներ են շրջում, երբ նրան որևէ տեղ են ուղեկցում, իսկ երբեմն մյուսներին դուրս են հանում խցից, քանի որ ֆուտբոլիստը մշտապես լեզվակռվի է բռնվում:

Դանի Ալվեսը նաև բոլորից առանձին է ցնցուղ ընդունում: Դա արվում է՝ ելնելով նրա հիգիենայի կանոնները պահպանելու ցանկությունից:

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով ազատ արձակվելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից: Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ