«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։
«Էրիկսենն արժանի է «Ոսկե գնդակին» այս տարի այն բանի համար, թե ինչերի միջով անցավ։ Դա ֆուտբոլային աշխարհին շատ մեծ ուղերձ կլիներ ու մարդիկ մեծ զգացմունքայնություն կցուցաբերեին։
Մեսին արդեն 20 տարի է, ինչ լավագույնն է, բայց բոլորի համար լավ կլիներ, եթե մրցանակը ստանար Էրիկսենը»,- Ալվեսի խոսքն է մեջբերում Record-ը։