Logo

Ալվեսին կարող է ևս մեկ մեղադրանք առաջադրվել

15:48 / 26.03.2023Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսին կարող է ևս մեկ մեղադրանք առաջադրվել:

Servimedia-ի հաղորդմամբ՝ աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը, որը սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով կալանավորված է, իր ստորագրությամբ կատալոնական ակումբի մարզաշապիկներ է տալիս մյուս բանտարկյալներին: Նրանք մարզաշապիկներն ուղարկում են իրենց ընտանիքներին, իսկ դրա փոխարեն 39-ամյա ֆուտբոլիստին տալիս են ալկոհոլ ու ծխախոտ:

Եթե ​​ապացուցվի, որ այդ սխեման ձեռնտու է Ալվեսին, ապա նրան կառաջադրվի նոր մեղադրանք։ Բրազիլացին կալանքի տակ է այս տարվա հունվարից, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա