Logo

Ալվեսին կալանավայրում տեսակցում է միայն նրա ընկերը

14:37 / 10.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը շարունակում է մնալ կալանավայրում՝ սպասելով սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով դատական գործընթացի մեկնարկին:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ 39-ամյա ֆուտբոլիստին բանտում տեսակցում է միայն Բրունո Բրազիլիան, որը նրա ընկերն է:

Բրունոն է աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի հետ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին եղել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցագործությունը:

Ավելի վաղ Ալվեսի կինը՝ Ջոանա Սանսը, հայտարարել էր ֆուտբոլիստից բաժանվելու մասին: Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր բրազիլացու հետ պայմանագիրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա