Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի փաստաբան Կրիստոբալ Մարտելը խոսել է բանտում 39-ամյա ֆուտբոլիստի վիճակի մասին:
«Նա հանգիստ է, քանի որ գիտի իրականությունը»,- Մարտելի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով ազատ արձակվելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից:
Բրազիլացին մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար:
Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։