Երեք օր առաջ կալանավայրից ազատ արձակված բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը`Ջոանա Սանզը, սոցցանցերում հայտնել է, որ երեխայի է սպասում:
Իսպանուհի 32-ամյա մոդելը գրառման մեջ նշել է, որ 5 տարի անընդմեջ բուժումներ անցնելուց, վիրահատության ենթարկվելուց հետո վերջապես կարող է մայրանալ:
Ալվեսն ու Սանզը միասին են 2017 թվականից: 41-ամյա բրազիլացին ու իր նախկին կինը համատեղ երկու երեխա ունեն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 22-ին Կատալոնիայի դատարանը տիտղոսակիր ֆուտբոլիստին բռնաբարության համար դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման։ Ըստ այդ վարկածի՝ 2022 թվականին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում Ալվեսը սեռական ոտնձգություններ էր կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ։ Կատալոնիայի բարձրագույն դատարանը, անբավարար ապացույցներով պայմանավորված, բեկանել էր որոշումը:


