Իսպանացի մոդել Ջոանա Սանսն առաջին անգամ կալանավայրում այցելել է ամուսնուն՝ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսին, որը մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
«Ես նրան մենակ չեմ թողնի իր կյանքի ամենավատ պահին»,- 29-ամյա մոդելի խոսքը մեջբերում է Marca-ն:
Սանսին ուղեկցել է Ալվեսի ընկեր Բրունո Բրազիլիան, որն աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի հետ է եղել Բարսելոնայի գիշերային ակումբում, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոանա Սանսն ամուսնալուծության հայց է ներկայացրել։