Logo

Մորատան տխուր է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:20 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Ալվարո Մորատա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», տխրել է այն փաստից, որ հունվարին չի տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մորատան ցանկանում է ամռանը տեղափոխվել կատալոնական ակումբ: Իսպանիայի հավաքականի հարձակվողը հավատում է, որ Չավիի սկսած նախագիծը հաջողություն կբերի «կապտանռնագույններին»: Ալվարոն ցանկանում է այդ նախագծի մաս կազմել: Իսպանացին ցանկանում է «Բարսելոնայի» հետ 3 տարվա պայմանագիր կնքել: Հաղորդվում է նաև, որ «Յուվենտուսը» չի պատրաստվում ամռանը ձեռք բերել Մորատայի տրանսֆերային իրավունքները:

Այնուամենայնիվ, Մորատայի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը կարող է խանգարել այն, որ նախօրեին «Բարսելոնան» պայմանագիր կնքեց գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ: Դրանից բացի, կատալոնացիները ծրագրում են ամռանը ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային իրավունքները:

Հավելենք՝ Ալվարո Մորատան Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա