Logo

Լապորտան մեկնել է Մադրիդ՝ քննարկելու Մորատայի հնարավոր տեղափոխության հարցը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:16 / 28.01.2022Լուրեր
null

Կատալոնական «Բարսելոնան» ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքները՝ հայտնում է El Chiringuito-ն: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնել է Մադրիդ՝ քննարկելու Մորատայի հնարավոր տեղափոխության հարցը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մորատան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն մադրիդյան ակումբը չի ցանկանում վարձակալությամբ իսպանացուն ուղարկել կատալոնական ակումբ, իսկ «կապտանռնագույնները» չեն կարող նոր ֆուտբոլիստի ձեռք բերել, եթե խաղացողներից մեկի տրանսֆերային իրավունքները չվաճառեն:

Հավելենք՝ Ալվարո Մորատան ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա