Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան չի կարող վարձավճարով տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»՝ հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն «Ատլետիկոն», որին պատկանում են Մորատայի տրանսֆերային իրավունքները, չի համաձայնում նրան այլ ակումբ ուղարկել վարձակալությամբ:
«Բարսելոնան» չի կարողանա նոր ֆուտբոլիստի գրանցել, եթե իր խաղացողներից մեկի տրանսֆերային իրավունքները չվաճառի: Մորատայի գործակալներն այժմ խնդրի լուծման տարբերակներ են փնտրում:
Հավելենք՝ ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»: